Խառնվածքը բացահայտող թեստ

Ձեր խառնվածքը բացահայտելու համար հետևյալ հարցերի պատասխանները գնահատեք 0-10 միավորներով

1.  Ինձ համար կարևոր միջոցառումներից առաջ ես դառնում եմ դյուրագրգիռ:

2.  Ես աշխատում եմ անհավասարաչափ, ընդհատումներով:

3.  Ես հեշտությամբ եմ անցնում մի աշխատանքային գործողությունից մյուսին:

4.  Եթե անհրաժեշտ է, ապա ես կարող եմ համբերատար սպասել:

5.  Անհաջողությունների և դժվարությունների ժամանակ ես ուրիշների հովանավորության և աջակցության կարիքն ունեմ:

6.  Ինձ հավասար մարդկանց հետ ես բռնկվող եմ և ինձ չեմ տիրապետում:

7.  Ինձ համար ընտրություն կատարելը դժվար չէ:

8.  Ինձ անհրաժեշտ չէ իմ զգացմունքները կառավարել, դա ինքնըստինքյան ստացվում է:

Հաշվարկեք խառնվածքի յուրաքանչյուր տիպին տրված արժեքների գումարն ըստ հետևյալ բանաձևերի.

M = 1 + 5 =

F = 4 + 8 =

X = 2 + 6 =

C = 3 + 7 =….,

որտեղ՝ 1-8-ը հարցերի համարներն են, որոնց փոխարեն պետք է տեղադրել յուրաքանչյուրին համապատասխանող (1-10) միավորներ և հաշվարկել գումարային արժեքը: M-ի` մելանխոլիկի, C-ի` սանգվինիկի, X-ի` խոլերիկի և F-ի` ֆլագմատիկի արժեքներից ելնելով` սիմվոլները դասակարգեք ըստ նվազման կարգի:

  Ենթադրենք դուք ստացել եք հետևյալ բանաձևը` MXCF: Սա նշանակում է, որ ձեր խառնվածքում առաջնային տեղը զբաղեցնում են մելանխոլիկին բնորոշ գծերը (ուստի պայմանականորեն խառնվածքը կարող ենք համարել մելանխոլիկ), իսկ խոլերիկին, սանգվինիկին և ֆլեգմատիկին բնորոշ գծերն արտահայտված են ավելի թույլ:

  Եթե Ձեզ մոտ ‹‹C››-ն առաջնային է, նշանակում է դուք առավել հաջողության կհասնեք կազմակերպչական և կառավարման ոլորտներում: Այս տիպն անհրաժեշտ է այն աշխատանքներում, որոնք պահանջում են ճկունություն և մի գործից արագորեն մյուսին անցնելու ունակություն:

  Եթե առաջնային է ‹‹F››-ը, ապա տվյալ անհատն ավելի կողմնորոշված է դեպի ստրատեգիական գործունեությունը: Կառավարման բարձր մակարդակի մենեջերներին, ստրատեգիական կարևոր որոշումներ կայացնող անձանց անհրաժեշտ է ունենալ ֆլեգմատիկին բնորոշ գծեր, շտապողոականության կամ անվճռականության, չարդարացված լավատեսության կամ դժվարությունների չափազանցման բացակայություն:

  Եթե առաջնայինը ‹‹M››-ի արժեքն է, ապա անհատը պատրաստ չէ վարելու ինքնուրույն կառավարչական աշխատանք: Նրան կարելի է առաջարկել բարձր ճշգրտություն պահանջող աշխատանք, որը չի պահանջում նախաձեռնություն և բարդ իրավիճակներում որոշման կայացում: Երբեմն կառավարող օղակներում հանդիպում են հաջող մելանխոլիկներ, որոնք, սակայն,այդ աշխատանքը կատարում են իրենց առողջության հաշվին:

  Եթե առաջնային է ‹‹X›› տիպը, ապա այդ խառնվածքով օժտված անհատները կարող են ունենալ հաջողություն այն աշխատանքներում, որտեղ գնահատվում են հաստատակամությունը և անկասելի ձգտումը: Որպես անանցանելի վայրերի հետազոտողներ (որոնք, որպես կանոն, պետք է հաղթահարեն բազմաթիվ դժվարություններ) ընտրում են այն անհատներին, որոնց խառնվածքի բանաձևում ‹‹X››-ին հաջորդում է ‹‹C››-ն: