Հաջողության բանաձևը

Diagnostic

Բացահայտելով Ձեր հնարավո-րությունները և խառնվածքի առանձնահատկությունները՝ դժվար չէ պարզել, թե որ ոլորտում դուք կունենաք հաջողություն: Կարևոր չէ, թե անհատը ինչ աշխատանք է կատարում, առաջնայինը պետք է համարել դրա համապատաս-խանությունը անձի խառնվածքին, այսինքն կատարվող աշխատանքը պետք է լինի նրան համապատասխան: Ցանկացած աշխատանք, եթե կատարվում է առանց հաճույքի, նույնիսկ եթե առկա է նյութական բարձր շահավետություն, հեռանկարում կարող է չարդարացնել հույսերը:

Գերմանացի հոգեբաննները գտնում են, որ հաջողության կարելի է հասնել՝ տիրապետելով և հաջորդաբար կիրառելով հետևյալ 25 կանոնները:

1.  Զարգացրու կամքիդ ուժը: Մի սպասիր, որ որևիցե մեկը քեզ ‹‹բացահայտի››, ինքդ քեզ բացահայտիր և ‹‹բացվիր››՝ անընդմեջ կրկնելով, որ դու դա ցանկանում ես, դու կարող ես, դու դա կիրագործես: Հաջողությունը ուղեկցում է նրանց, ովքեր ձգտում են դրան:

2.  Հետևողական եղիր և սովորիր: Փորձիր հասկանալ, որ հաջողակները չեն գործում այնպես, ինչպես դու: Գաղտնիքը հնարամտության, ջանասիրության, ինքնանվիրման, սեփական սխալների վրա սովորելու մեջ է:

3.  Հետապնդիր նպատակդ: Այն ձևակերպիր հստակ և ոչ թե սավառնիր երազանքների մեջ: Դա կամրապնդի կամքդ: Գրանցիր երբ և ինչի ես ձգտում հասնել: Եթե հետաձգվում է դրա իրագործումը, բացահայտիր պատճառները:

4.  Որոշիր, թե կյանքիդ ընթացքում որն է առաջնային: Կարելի է դրսևորվել կյանքի ցանկացած ոլորտում, սակայն ոչ միաժամանակ: Մտածիր՝ որն է քեզ համար ամենից կարևորը: Ով աշխատանք է ծավալում տարբեր ոլորտներում, ի սկզբանե դատապարտված է անհաջողության:

5.  Որոշիր, թե աշխատանքիդ մեջ որն է առաջնային: Ընտրիր ղեկավար, ով կարող է քեզ օգուտ տալ: Ձգտիր առաջնորդել նույն նպատակը, ինչին ձգտում է հասնել նա: Եթե հանրավոր չէ, ապա աշխատիր արդյունավետ, որպեսզի նրան հերթափոխես:

6.  Աշխատիր ըստ պլանի: Երեկոյան նախօրոք գրանցիր հաջորդ օրվա անելիքներդ: Հեռանկարային գործողությունները ևս պետք է մշակվեն նախապես:

7. Սովորիր ասել ‹‹ոչ››: Հաճախ այն հաճելի չէ ասել և կարող է առաջացնել սթրես, սակայն ‹‹լինել հաճելի բոլոր փոխհարաբերություններում›› անհնարին է, հակառակ դեպքում անխուսափելի է աշխատանքային լարվածությունը և գերծանրաբեռնվածությունը:

8.   Հաճելի եղիր ինքդ քեզ: Փորձիր բացահայտել քո դրական հատկությունները և դրանք դարձրու կուռք: Մտածիր, թե ինչպես կարող ես ղեկավարիդ ուշադրությունը հրավիրել քեզ վրա, նա կարող է չիմանալ քո արժանիքների մասին: Բարձրաձայն նշիր քո թերությունները: Ով խաբում է ինքն իրեն, երբեք չի կարող հաջողության հասնել:

9. Հետևիր ժամանակին: Պարզիր, թե օրվա որ ժամն է քեզ համար արդյունավետ: Մի վատնիր այդ թանկարժեք ժամանակդ սննդի, հեռախոսային խոսակցությունների և այլ մանրուքների վրա: Նշիր, թե ինչի վրա ես իզուր վատնում ժամանակդ:

10.  Ինքդ քեզ նորից հարցրու, թե իսկապե՞ս անհրաժեշտ է անել այն, ինչ որ պատրաստվում ես անել:

11. Կառավարիր սթրեսը: Փորձիր բացահայտել դրա պատճառը, այն առաջանում է աշխատանքի՞ց, կոլեգաների փոխհարաբերությունների՞ց, թ՞ե ղեկավարի անուշադրությունից: Դեն նետիր կասկածները և մի վախեցիր բանավեճի մեջ մտնել: Ավելի լավ է ասել ‹‹չստացվեց›› և փորձել նորից:

12.  Համակերպվիր սթրեսի հետ, եթե չես կարող այն հաղթահարել: Երբ աշխատում ես գերծանրաբեռնված, մի երգիր, այլ փորձիր այդ իրավիճակը դարձնել հաճելի: Երկրորդ շնչառությունը բացվում է ոչ միայն սպորտում:

13.  Շարժվիր: Ով ձգտում է հասնել ինչ-որ բանի, պետք է միշտ լինի ինչպես ասում են ‹‹ֆորմայի մեջ››: Լողա, զբոսնիր, մի թող, որ մարմինդ և հոգիդ ընդարմանան:

14. Զարգացրու դրական մտածողություն: Վատատեսությունը չի բարելավում կյանքը: Ինքդ քեզ կրկնիր, որ ցանկանում ես ձեռք բերել ավելին:

15. Եղիր վճռական: Սկզբում տրամաբանիր, փնտրիր և գտիր պատճառը, հետո մտածիր, թե ինչպես է հնարավոր այն վերացնել: Ճշտիր, թե ի՞նչ միջոցներ ունես, և բավարար են դրանք արդյոք այն վերացնելու համար: Խորհրդակցիր բոլոր նրանց հետ, ովքեր մասնակցում են այդ խնդրի լուծմանը: Հաշվի առ բոլոր կողմ և դեմ կարծիքները և հետո միայն որոշում կայացրու, վերահսկիր արդյունքը:

16. Բաժանիր և փոխանցիր պարտականություններդ: Կիսիր մյուսների հետ քո պատասխանատվությունը, օգտագործիր մյուսների էներգիան և բանականությունը նպատակիդ հասնելու համար:

17. Խրախուսիր մյուսներին: Ոգևորիր երեխաներիդ, ընկերներիդ, աշխատակիցներիդ, իրենց դրական գործունեության համար: Վարակիր շրջապատիդ քո բարձր տրամադրությամբ:

18. Մի հետաձգիր ոչ մի գործունեություն: Ավելի լավ է ընդունել ոչ ճիշտ որոշում, քան թե տանջվել անորոշության մեջ: Այն ինչին ձգտում է հոգիդ, իրագործիր անմիջապես:

19. Հաշվի առ ընկերներիդ կարծիքը: Ուշադրություն դարձրու ուրիշների կարծիքին և լսիր հակառակ մեկնաբանությունները: Նախքան խոսելդ ունկնդրիր ուրիշներին և մի ընդհատիր ոչ մեկին: Հատկապես ուշադիր հետևիր ղեկավարիդ, որպեսզի պարզես, թե երբ և ինչպիսի տեղեկատվություն ստանալու կարիք ունի:

20. Եղիր հեռատես: Նախօրոք մտածիր, թե քեզ ինչպիսի արգելքներ են սպասվում, որի շնորհիվ դու արդյունավետ կօգտագործես քո ժամանակը և էներգիան: Այդ դեպքում դժվար կլինի քեզ շեղել քո ճանապարհից:

21. Վստահիր սեփական զգացողությանդ: Բանականությունն ամենակարողը չէ: Գործադրիր երևակայությունդ: Տաղանդավոր մտքերը հաճախ երևակայության արդյունք են:

22.  Եղիր համեստ: Հպարտությունը և վախկոտությունը խանգարում են ընդունելու սեփական սխալները և հեռացնում են հաջողությունը: Ուշադիր եղիր տրված խորհուրդների նկատմամբ և ընդունիր քննադատությունները, որոնք հաջողության գրավականն են:

23.  Եղիր համեստ: Աշխատիր ընդլայնել նպատակիդ հասնելուն ուղղված կարողություններիդ սահմանագիծը:

24. Գովիր ուրիշներին և ձգտիր, որ քեզ նույնպես գովեն: Մի խնայիր գովեստի խոսքերդ, եթե մյուսները լավ են աշխատում: Եթե իրենց հաջողությամբ պարտական են քեզ, ապա բարձրաձայն ասա այդ մասին:

25. Մի վախեցիր վերցնել քեզ վրա ուժերիցդ ավելին: Խառնաշփոթության ժամանակ պահպանիր սառնասրտություն: Հաջողակ մենեջերի ամենամեծ արժանիքը հանդարտ և հանգիստ մնալն է, երբ բոլորը լարված և նյարդայնացած են: