Ուղեկից նամակ գրելու ուղեցույց

tricky-interview-questions

Աշխատանքի որոնման գործընթացում պատշաճ ռեզյումե պատրաստելուց հետո կարևոր է ճիշտ կազմված և ձևակերպված ուղեկից նամակը, որը աշխատաշուկայում աշխատատեղերի մրցակցությունում ազդեցիկ գործոն է: Այն ստացված հայտերի նախնական քննարկման ժամանակ կգրավի պոտենցիալ գործատուի ուշադրությունը և կնպաստի հարցազրույց հրավիրելուն:
Ուղեկից նամակը ռեզյումեի ներածությունն է: Ուղեկից նամակի նպատակը Ձեր բնութագրի կարևորագույն բաժինների վրա գործատուի ուշադրությունը հրավիրելն է ու բնութագրում տեղ չգտած այլ նշանակալի տեղեկատվության տրամադրումը: Այն հնարավորություն է ընձեռում թեկնածուին «Ինչու՞ պետք է աշխատանքի վերցնել հենց իրեն» հարցին պատասխանել, որովհետև այն բացահայտում է բոլոր հմտություններն ու ձեռք բերված փորձը, որոնք սերտորեն կապված են տվյալ թափուր տեղի հետ:

Վերջապես, նախքան ուղեկից նամակն ուղարկելը, ստուգեք դրա հետևյալ հարցերին համապատասխանությունը.

•Արդյո՞ք նամակը յուրօրինակ է, և ոչ թե «մասսայական արտադրության» արդյունք:
• Արդյո՞ք նամակը ճիշտ հասցեատիրոջն է ուղղված:
• Արդյո՞ք նամակը կգրավի ընթերցողի ուշադրությունը:
• Արդյո՞ք ընտրված ձևաչափը գրավիչ, կոկիկ և ճիշտ կազմված տեսք ունի:
• Արդյո՞ք ստուգել եք ուղղագրությունն ու քերականությունը:
• Արդյո՞ք այն գրված է հակիրճ և չի գերազանցում մեկ էջը:
• Արդյո՞ք խուսափել եք ռեզյումեում ընդգրկված տեղեկատվության կրկնողությունից:
• Արդյո՞ք նշել եք Ձեր ձեռքբերումները և ապագա նպատակները:
• Արդյո՞ք նամակը վստահություն է ներշնչում, և ոչ թե պարունակում սոսկ ինքնագովազդ:
Ստորև բերվում է ուղեկից նամակ գրելու ուղեցույցը, որին հետևելու դեպքում նամակը պատշաճ տեսք կստանա:

image_previewՈւղեկից նամակ