Ինչպես նախապատրաստվել հարցազրույցին

session #5

  • Փորձեք տեղեկանալ ապագա գործատու ընկերության գործունեության և զարգացման ուղղությունների մասին՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները (ԶԼՄ, ընկերության պաշտոնական Վեբ-կայք),

  • վերհիշեք և համակարգեք ձեր աշխատանքային փորձը, աշխատանքային պարտականությունները, հաջողությունները,

  • վերծանեք ձեր առավելությունները, այդ մասին հարցրեք ձեր ընկերների և բարեկամների կարծիքը,

  • մտածեք ոչ միայն ձեր ունակությունների և որակավորման, այլ նաև մրցակցային առավելությունների մասին. ինչն է տարբերում ձեզ մյուս թեկնածուներից,

  • մտովի (կամ հայելու առջև) մոդելավորեք հարցազրույցի ժամանակ հնարավոր իրավիճակները,

  • ներշնչեք ձեզ, որ հարցազրույցի ժամանակ հանգիստ պետք է լինեք, որ կարողանաք ավելի լավ ներկայացնել ինքներդ ձեզ,

  • եթե այդպիսիք առկա են, պատրաստեք և ձեզ հետ վերցրեք աշխատանքի նմուշներ (վերլուծական աշխատանքներ և այլն),

  • հարցազրույցի ժամանակ Ձեզ պահեք այնպես, ինչպես  իրականում,

  • պատրաստ եղեք հարցեր տալ ապագա աշխատանքի մասին,

  • հարցազրույցից հետո ուղարկեք կարճ նամակ` շնորհակալություն հայտնելով ձեզ հարցազրույցի հրավիրելու և լսելու համար: