Հարցազրույցների ընթացքում հաճախակի տրվող հարցեր

Vuprosi

1. Ինչո՞ւ որոշեցիք հենց մեր կազմակերպություն գալ հարցազրույցի:
2. Ի՞նչ կարող եք առաջարկել:
3. Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում հինգ կամ տասը տարի անց:
4. Ի՞նչ ունակություններ եք զարգացրել:
5. Արդյո՞ք աշխատել եք դպրոցական տարիներին: Եթե այո, ապա ի՞նչ աշխատանք եք կատարել:
6. Ի՞նչն էր Ձեզ ավելի շատ հրապուրում վերջին աշխատավայրում:
7. Ի՞նչն էր պակաս հրապուրիչ վերջին աշխատավայրում:
8. Երբևէ Ձեր կամքով դուրս եկե՞լ եք աշխատանքից: Եթե այո, ապա ի՞նչ պատճառներով:
9. Ինչո՞ւ պետք է նախընտրենք հենց Ձեր և ոչ այլ անձի թեկնածությունն այս հաստիքը զբաղեցնելու համար:
10. Ինչո՞ւ եք ընտրել Ձեր մասնագիտությունը:
11. Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
12. Կարո՞ղ եք թվարկել Ձեր թույլ կողմերից մի քանիսը:
13. Ի՞նչ եք կարծում, կարող եք հաջողակ լինել թիմային աշխատանքում:
14. Դուք նախընտրում եք աշխատել ինքնուրույն, թե՞ որևէ անձի ղեկավարությամբ:
15. Կարո՞ղ եք թվարկել երեք նվաճումներ, որոնցով ամենաշատն եք հպարտանում:
16. Ի՞նչ գիտեք մեր կազմակերպության (արտադրանքի կամ ծառայությունների) մասին:
17. Արդյո՞ք աշխատել եք սեղմ ժամկետների սահմաններում: Ե՞րբ:
18. Ի վիճակի՞ եք միաժամանակ աշխատել մի քանի առաջադրանքների վրա:
19. Դուք նախընտրում եք խոշոր, թե՞ փոքր կազմակերպություններ: Ինչո՞ւ:
20. Ինչպե՞ս եք վերաբերվում արտաժամյա աշխատանքին:
21. Ինչպե՞ս եք վերաբերվում աշխատանքային գործուղումներին:
22. Որևէ հոբբի ունե՞ք:
23. Ի՞նչ խնդիրներ եք կարողացել լուծել Ձեր նախկին աշխատատեղերում:
24. Երբևէ կատարե՞լ եք կամավորական սկզբունքներով աշխատանք: Եթե այո, ապա ի՞նչ աշխատանք:
25. Տվեք հաջողության/ձախողման սահմանումը:
26. Ինչպե՞ս եք համակերպվել Ձեր նախկին դասախոսների (վերադասների և գործընկերների) հետ:
27. Աշխատավարձի վերաբերյալ ի՞նչ սպասումներ/ակնկալիքներ ունեք:
28. Երբևէ ելույթ ունեցե՞լ եք մեծ լսարանի առջև: Եթե այո, նշեք ունկնդիրների մոտավոր թիվը: