Հարցազրույցի ժամանակ կատարված սխալների յուրահատուկ հավաքածու

Ask-The-Right-Questions--300x300

  1.  Ոչ համապատասխան արտաքին տեսքը
  2.  Հետաքրքրվածության բացակայությունը, պասիվությունն ու անտարբերությունը
  3.  Աշխատավարձի չափի նկատմամբ առավել մեծ ուշադրությունը
  4.  Նախկին գործատուների դժգոհությունը
  5.  Զրուցելու ընթացքում հարցազրուցավարին չնայելու սովորությունը
  6.  Պատրաստակամության բացակայությունը
  7. Ուշանալը
  8.  Ժամանակ տրամադրելու համար հարցազրուցավարին շնորհակալություն չհայտնելը
  9. Աշխատանքի մասին ոչինչ չհարցնելը
  10. Հարցերին անորոշ, ոչ հստակ պատասխանելը
  11. Հրամայական տոնը, ագրեսիվ և ինքնահավան կեցվածքը
  12. Հստակ արտահայտվելու անկարողությունը, ցածր ձայնային առոգանությունը և քերականական սխալները
  13. Կարիերայի պլանավորման բացակայությունը
  14. Վստահության և կայունության բացակայությունը
  15.  Տարատեսակ աշխատանքներին մասնակցելու անպատրաստակամությունը
  16.  Չափից շատ և չափից շուտ հաջողության հասնելու ակնկալիքները
  17. Տակտի բացակայությունը
  18. Անքաղաքավարությունը
  19. Հասունության բացակայությունը
  20. Ակտիվության բացակայությունը
  21. Անվճռականությունը
  22. Դիմում-հայտի անփույթ լրացումը
  23. Կարճատև աշխատանքի պլանավորումը
  24.  Կազմակերպության մասին տեղակացվածության բացակայությունը
  25. Ցածր բարոյական չափորոշիչները
  26. Անլուրջ մոտեցումը
  27. Ծուլությունը
  28. Անհանդուրժողականությունը
  29. Հետաքրքրությունների նեղ շրջանակը
  30.  Քննադատությունը  չընդունելու հատկությունը
  31.  Հարցազրույցի ընթացքում զանգի պատասխանելը կամ հաղորդագրություն գրելը
  32.  Բացասական խոսելը նախկին կամ ներկա գործատուի մասին

Վերջում մի քանի կարևոր խորհուրդ.

  Թեթև և դրական: Կապ չունի, թե ինչքան երկար եք աշխատանք փնտրել, ինչքան դժգոհ եք և անտրամադիր, ներկայացեք լավատեսական հայացքներով և մտքերով:

Պատրաստվեք: Նորից կարդացեք այն ինֆորմացիան, որ տրամադրել եք տվյալ ընկերությանը: Նշված ժամանակից տասը րոպե շուտ տեղ հասեք: Ստանդարտ հարցերին ունեցեք պատրաստի պատասխաններ:

  Մասնագիտական, ոչ անձնական: Նույնիսկ «Պատմեք Ձեր մասին» հարցին պետք է պատասխանել մասնագիտական տեսանկյունից: