Մատուցվող ծառայություններ

DSC01383

    ՀԱԱՀ Աշխատանքի տեղավորման և խորհրդատվության բաժինն իր ստեղծման օրվանից մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • կապերի հաստատում և համագործակցություն տեղական և միջազգային կազմակերպությունների, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնների  հետ,
  • անհատական խորհրդատվություն,
  • աշխատանքային տոնավաճառների կազմակերպում,
  • սեմինարների կազմակերպում «Ինչպես կազմել ռեզյումե և ուղեկից նամակ», «Հարցազրույցի արվեստը», «Աշխատանքային օրենսգիրք», «Ղեկավարման ունակությունների զարգացում» և այլ թեմաներով,
  • ինքնակենսագրական փաստաթղթերի` ռեզյումեների, ուղեկից նամակների կազմում,  խմբագրում և խորհրդատվություն,
  • աշխատանքի որոնման տեխնիկայի ծանոթացում,
  • նախապատրաստում հարցազրույցների,
  • ծանուցում թափուր աշխատատեղերի վերաբերյալ էլփոստի և պաստառների միջոցով,
  • կարիերայի ռեսուրսների գրադարան: