Կրթություն

«Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի 2016-2018թթ. ընդունելություն

european studies


ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ 2016-2018թթ. ընդունելություն

Ծրագրի հակիրճ նկարագիր

2008թ.ից ի վեր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը իրականացնում է Եվրոպական ուսումնասիրություններ միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր, որը մշակվել է եվրոպական հեղինակավոր գիտակրթական հաստատությունների և փորձագետների աջակցությամբ:

Ծրագրի առաջնային նպատակն է Եվրոպական կառույցների, վերջիններիս վարած քաղաքականության, կայուն տնտեսական զարգացման և անվտանգության մեխանիզմներին ծանոթացնելու միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները և խնդիրներ լուծելու կարողությունները: Ձեռք բերված գիտելիքների և կարողությունների շնորհիվ մեծանում է շրջանավարտների հնարավորությունները աշխատանք գտնել գիտահետազոտական հաստատություններում, հանրային ծառայությունների բնագավառներում, պետական համակարգում և միջազգային կազմակերպություններում:

Ծրագրի կառուցվածքը

Առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրի տևողությունը երկու տարի է` 120 կրեդիտ ուսումնական բեռնվածությամբ: Ծրագիրը բաղկացած է պարտադիր և կամընտրովի դասընթացներից, որոնք հավասարապես բաշխված են հետևյալ կրթաբլոկերի միջև`

  • քաղաքագիտական
  • իրավական
  • տնտեսագիտական
  • միջառարկայական

Ինչո՞ւ ընտրել այս ծրագիրը

  • Բացառիկ միջառարկայական ծրագիր, որը շնորհում է Եվրոպագիտության մագիստրոսի աստիճան
  • Եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան կրթություն
  • Աշխատանքի անցնելու հնարավորություններ միջազգային կառույցներում, պետական մարմիններում, հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև գիտահետազոտական հաստատություններում
  • Բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասխոսական կազմ, ինչպես նաև հրավիրյալ դասախոսներ հեղինակավոր եվրոպական համալսարաններից:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ կարող է դիմել

Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի դիմորդները պետք է ունենան բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի աստիճան):

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Մագիստրատուրայի ընդունելության հայտ,
  • Մոտիվացիոն նամակ,
  • Բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
  • 4 լուսանկար /3×4 չափսի/,

Ինչպե՞ս դիմել

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել ԵՊՀ մագիստրատուրային բաժին:

Ընդունելության կարգը

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով` ընդունելության քննության արդյունքների հիման վրա:

Ուսման վարձ

800.000 դրամ տարեկան:

Անվճար տեղեր

Առկա են անվճար տեղեր:

Ընդունելության ժամանակացույց

Ծրագրի ընդունելությունը իրականացվում է երեք փուլով`

Փուլ 1՝ մայիսի 23– հունիսի 03

Առաջին փուլում անվճար և վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ բակալավրիատի ընթացիկ ուստարվա շրջանավարտները, որոնց ՄՈԳ բարձր է 13 միավորից:

Փուլ 2՝ մայիսի 25 – հուլիսի 04

Երկրորդ փուլում վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊՀ և այլ հավատարմագրված բուհերի շրջանավարտները, որոնց ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով:

Փուլ 3՝ հուլիսի 11 – օգոստոսի 25

Երրորդ փուլում՝ անվճար և վճարովի համակարգ կարող են դիմել բանակից զորացրված դիմորդները` իրենց համար նախատեսված տեղերի շրջանակներում: Երրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել նաև առաջին և երկրորդ փուլում ժամանակին չդիմած անձինք:

Մանրամասն տեղեկատվություն ստանալուհամար դիմել`

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն Երևանի պետական համալսարան Ա. Մանուկյան 1, Երևան 0025, ՀՀ Հեռ.` +374 10 550810, 576326

Էլ.փոստ` info@ces.am

Կայք` www.ces.am