Այլ

Գիտական դրամաշնորհի մրցույթ գիտնականների և հետազոտողների համար

Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2017թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2017թ. հունվարին: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ help@ansef.org:

Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է: Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով՝ www.ansef.herokuapp.com մինչև 2016թ. օգոստոսի 31-ը:

ԳԿՀԱՀ 2017 մրցույթի շրջանակներում կտրամադրվի 30 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից: ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի   կողմից հատկացրած 5 դրամաշնորհը կտրվի կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, տեխնիկական և երկրի մասին գիտությունների   բնագավառներում գիտական աշխատանքներ իրականացրած մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներին:

Մրցույթին մասնակցելու կարգին մանրամասն ծանոթանալու համար դիտեք պորտալում տեղադրված ուսուցողական տեսանյութը:

Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար: Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով: Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:

Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում: Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մուտք գործել պորտալ:

ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

Հանդիպում ACCA-ի, կարիերայի կենտրոնների և ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ կլոր սեղանի շուրջ 

Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցացիան (ACCA), Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան և Մասնագիտական Կողմնորոշման Մեթոդական Կենտրոնը սիրով հրավիրում են Կարիերայի կենտրոնների և Ուսանողական Խորհուրդների ներկայացուցիչներին կլոր սեղանի շուրջ բանակցումների:

Օրը՝ Հունիսի 15
Հանդիպում՝ 16:30-18:00
Վայրը՝ Արմենիա Մարիոթ Հյուրանոց, Էրատո Թագուհի սրահ

Հյուրասիրություն և ծանոթություն՝ 18:00-18:30
Բաց դռների օր՝ 18:30-20:00
Վայրը՝ Արմենիա Մարիոթ Հյուրանոց, Արարատ սրահ

Միջոցառումը նպատակ ունի ներկայացնել ACCA միջազգային որակավորումը և այն հնարավորությունները, որ տալիս է կարիերա վերափոխող այս որակավորումը:

Ֆորմատ

  • ներկայացնում է ACCA Միջազգային որակավորման վերաբերյալ
      – Ինչ է ACCA-ը,
     - Ինչ առավելություններ ունի ACCA որակավորումը աշխատաշուկայում և ինչպես է ապահովում մրցակցային առավելություն ուսանողի համար,
  • Քննարկում համալսարանների ներկայացուցիչների հետ ուսանողի այսօրվա պահանջների և աշխատաշուկայում նրանց պահանջվածության մասին, 
  • Սուրճի ընդմիջում և շփում մասնակիցների հետ

Խոսնակ

  • Հայկուհի Գևորգյան – Մասնագիտական կողմնորոշման Մեթոդական կենտրոնի տնօրեն

Հատուկ հյուր

  • Ելենա Նաումենկո – ACCA / Կրթություն Զարգացող Եվրոպայի ղեկավար

Այ Բի Էյ Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից կներկայացվեն աննախադեպ ԶԵՂՉԱՅԻՆ հնարավորություններ ACCA ապագա ուսանողների համար:
Նախընտրելի է նախօրոք գրանցվել:

http://data.axmag.com/data/201602/20160203/U143719_F369639/FLASH/index.html

ՀՀ, Երևան 0023, Ագաթանգեղոսի 2Ա
Հեռ.՝ (374 10) 542311, 544680
Էլ. հասցե՝ general@iabcentre.com
Կայք՝ www.iabcentre.com